Facebook-ը գործարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա վերականգնել գաղտնաբառը ընկերների միջոցով
Facebook-ը թողարկում է նոր գործառույթ «Վստահելի ընկերներ»: Ֆունկցիայի նպատակ է վերականգնել մատչումը ձեր պրոֆիլին, եթե այն հակերները կոտրել են կամ պարզապես մոռացել եք գաղտնաբառը: Այս մասին տեղեկացնում է սոցիալական ցանցի հաղուրդարգությունը:
Եթե օգտատերը մոռանա գաղտնաբառը կամ այն փոխված լինի ինչ-որ մեկի կողմից, սոցիալական ցանցը կառաջարկի ընտրել 3-5 վստահելի ընկեր, որոնց նա կուղարկի հաստատող հատուկ գաղտնաբառեր: Երբ ընկերները փոխանցեն նրան այդ գաղտնաբառերը, նա կկարողանա մուտք գործել իր պրոֆիլ:
«Վստահելի ընկերներ» ֆունկցիան բոլոր օգտատերերը կկարողանան կիրառել առաջիկա շաբաթվա ընթացքում:










