Ատոմակայանը վերսկսում է աշխատանքը

17:12 • 28.10.11

Այսօր, ժամը 15։15-ին Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգահամակարգին: Այս մասին տեղեկանում ենք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից։

Հիշեցնենք,որ Ատոմակայանը վերալիցքավորման և պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից:
 

Ատոմակայանը վերսկսում է աշխատանքը