Աստղագետները բացահայտել են իսկական մոլորակ-օվկիանոս

21:40 • 28.10.11

Ատղագետները հանգել են այն եզրակացության, որ 2004 թ. հայտնաբերված մոլորակը, որը Խեցգետնի համաստեղության աստղերից մեկն է, կարող է դառնալ իսկական մոլորակ-օվկիանոս: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Հետազոտողները վստահեցնում են, որ այդ մոլորակի ջրի բաժինը հազար անգամ ավելի է Երկիր մոլորակի համեմատ: Սակայն ջուրն այնտեղ գտնվում է խիստ կրիտիկական վիճակում` գազի և հեղուկի միջև:

55 Cnc աստղը տոսանելի է նույնիսկ անզեն աչքով և շատ նման է Արեգակին: Արեգակը պատկանում է G դասին, իսկ 55 Cnc-ն պատկանում է ավելի սառը՝ K խմբին:

Գիտնականները որոշել են մոլորակի խտությունը, որը հավասար է խորանարդ սանտիմետրում 4 գրամի: Այս տվյալը չնայած համեմատաբար մեծ է (Երկրագնդի խտությունը խորանարդ սանտիմետրում 5,5 գրամ է), բայց բավարար չէ, որ մոլորակն ամբողջովին բաղկացած լինի ժայռերից:

«Հետևաբար, այն պետք է ունենա նաև ցնդող նյութերի պատյան»,- գրում են գիտնականները:
Համաձայն նրանց հաշվարկների՝ այդպիսի պատյան իրենից կարող է ներկայացնել ջրածնից և հելիումից կամ էլ ջրային գոլորշուց բաղկացած մթնոլորտը:

 

Աստղագետները բացահայտել են իսկական մոլորակ-օվկիանոս