Բացման օրը «Բոլշոյ» թատրոնի «բոլշոյ» դեկորը պոկվել ընկել է. աշխատողներից մեկին հիվանդանոց են տարել
«Բոլշոյ» թատրոնում տեղի ունեցած գալա համերգից հետո ընկել են թատրոնի դեկորացիաները պոկվել ընկել են: Աշխատողներից մեկը վնասվել է: Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը:
Ըստ լրատվական գործակալությունների, դա տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 21:40, երբ աշխատողները սկսել են հավաքել դեկորի պարագաները:
Տուժողին հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի վնասվածքով: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Գալա համերգը սկսվել է 19:20, ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ «Բոլշոյ» թատրոնի վերանորոգման աշխատանքների վրա 20 մլրդ ռուբլի է ծախսվել։ Դրա արդյունքում թատրոնի տարածքը կրկնակի մեծացվել է, բարելավվել է ակուստիկան, թատրոնը համալրվել է ամենաժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Վերանորոգումը տևել է 6 տարի:
Երեկ բեմ են դուրս եկել Պետական ակադեմիական մեծ թատրոնի մեներգիչները՝ բանվորական հագուստով և սաղավարտներով և կատարել են Մ. Գլինկայի «Իվան Սուսանինը» օպերայից մի հատված։ Երեկոյի ընթացքում բեմ են դուրս եկել նաև այնպիսի աստղեր, ինչպիսք են աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, օպերային երգչուհի Վիոլետա Ուրմանան և այլք։
Բացման հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է նաև աշխարհի 60 երկրների կինոթատրոններում:










