ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր`NATO-ի տեխնիկան գերազանցող զրահամեքենայի նախագիծ է հաստատել

22:20 • 31.10.11

Ռուսական բանակը չի պատրաստվում այլևս БТР-90 գնել, և հրաժարվում է սովետական զրահամեքենաների ավանդական տեսքից: Փոխարենը զինվորականները պատվիրել են ապագայի զրահամեքենան` «Բումերանգ» -ը, որը համալրված է նորագույն համակարգերով:
Ապագայի զրահամեքենան հնարավոր կլինի համալրել զանազան ռազմական մոդուլներով, և կիրառել այն զանազան նպատակներով, այդ թվում և նոր` հակաօդային պաշտպանության, հետախուզական և սանիտարական նպատակներով: Այն կկիրառվի տանկերի դեմ պայքարում, ինչպես նաև կունենա հետևակի զրահամեքենայի անիվային տարբերակի կիրառում:
Նոր զրահամեքենան կհամալրվի նորագույն ղեկավարման, տեղորոշման և հետախուզման թվային սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան մեքենան ինտեգտել տակտիկական միասնական համակարգին:
lifenews-ը հաղորդում է, որ վերոհիշյալ միասնական համակարգի միջոցով հրամանատարը կկարողանա իրական ժամանակում տեսնել յուրաքանչյուր մեքենայի «պատկերը» մարտի դաշտում, և գնահատել իրավիճակը անմիջապես զրահամեքենաների սարքավորումներից ստացված տվյալներով:
ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի մամլո քարտուղար Սերգեյ Սուվորովը ասել է, որ նոր զրահամեքենան կկատարելագործվի պատվիրատուի ցանկությամբ: «Այն լավ կզրահապատվի ժամանակակից կոմպոզիտային նյութերի և կերամիկայի կիրառման հաշվին», - ասել է Սուվորովը:
Նոր մեքենան առայժմ առկա է միայն թղթի վար: Առաջին իրական մոդելը կհայտնվի ոչ մոտ ապագայում: ՊՆ -ն պահանջել է, որ նախագծողները այն ներկայացնեն 2015 թվականին:
 

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր`NATO-ի տեխնիկան գերազանցող զրահամեքենայի նախագիծ է հաստատել