Որոշվել են աշխարհի 25 լավագույն գործատուները

23:06 • 31.10.11

Ըստ Great Place to Work գիտահետազոտական կենտրոնի կատարած հետազոտությունների` աշխարհի լավագույն գործատուների ցուցակի առաջին տեղում Microsoft ընկերությունն է:


Fortune ամսագրում հրապարակված վարկանիշային ցուցակի հեղինակները նշում են, որ Բիլ Գեյթսի ընկերությունը զգալի օգնություն է ցուցաբերել այն աշխատակիցներին, որոնք վերջերս երեխա են ունեցել:
Նաև աշխարհի խոշորագույն ԾԱ արտադրողը աշխատակիցներին 40 վճարվող ժամեր է տրամադրում, որը նրանք կարող են օգտագործել կամավորական աշխատանքների համար, օրինակ`մանկատուն կառուցելու և այլ:
 

ՏՏ լուծումների և բիզնես անալիտիկայի ոլորտի SAS ընկերությունը երկրորդ տեղում է, այն անվճար տարածում է Curriculum Pathways ծրագիրը:

Առաջատարների եռյակը եզրափակում է ԾԱ արտադրող NetApp ընկերությունը, որի ղեկավար Թոմ Մենդոզան ընկերության օգտին կատարված աշխատանքի համար աշխատակիցներին անձամբ է փորձում խրախուսել:

Չորրորդ տեղում Google ընկերությունն է, որի ճարտարագետները կարող են աշխատանքային օրվա 20%-ը անցկացնել նոր լուծումներ փնտրելու վրա, և այն էլ առանց հետագայում զեկուցելու անհրաժեշտության:Հինգերորդը FedEx ընկերությունն է, որը իր սուրհանդակներին վարձատրում է քաղաքավարության և ժպտերեսության համար (որոշվում է առցանց հաճախորդների հարցման միջոցով):

Տասնյակում տեղ են զբաղեցրել միայն ամերիկյան ընկերությունները:

Ոչ ամերիկյան ընկերություններից` 11-րդ տեղում բրիտանական Diageo ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունն է, իսպանական Telefonica-ն, որ հեռահաղորդակցության ոլորտում է գործում` 17-րդ տեղում է, և դանիական Novo Nordisk դեղագործական ընկերությունը` 22 րդ տեղում:

Ինճպես հաղորդվում է` Great Place to Work կենտրոնը վարկանիշային ընտրությունը կատարել է այն ընկերությունների ցանկից, որոնք առնվազն 5 անգամ ընդգրկված են եղել այդ հետազոտական կենտրոնի կողմից կազմված լավագույն գործատուների ցանկում:

Բացի այդ, կազմակերպությունը պետք է ունենա 5000 -ից ոչ պակաս աշխատակազմ, և աշխատողների 40%-ը պետք է աշխատեն ընկերության գրանցման երկրից դուրս:

Վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի են առնվել նաև աշխատավարձերի չափը, խրախուսումները, զանազան սոցիալական ծրագրերը և աշխատանքային պայմանները: Մեծ դեր են խաղացել նաև աշխատակիցների շրջանում անցկացված հարցումները:

Որոշվել են աշխարհի 25 լավագույն գործատուները