Mail.ru-ն ստեղծում է ռուսական Twitter
Ռուսական Mail.ru ընկերությունը ստեղծում է միկրոբլոգերի ծառայություն, որը կդառնա Twitter-ի մրցակիցը: Այս մասին գրում է Коммерсантъ-ը, վկայակոչելով Mail.ru ընկերության իր աղբյուրը:
Նոր ծառայությունը կինտեգրվի Mail.ru Group ընկերության այլ օնլայն նախագծերի հետ. միկրոբլոգում արված հաղորդագրությունները կարող են երևալ այլ կայքերում նույն օգտատիրոջ ունեցած պրոֆիլներում:
Mail.ru Group ընկերության գլխավոր սեփականատերերից մեկը`Ալիշեր Ուսմանովը նաև Twitter-ի բաժնետեր է: DST Global II հիմնադրամը, որի մասնակից է Ուսմանովը, ընդգրկված է այն ներդրողների ցանկում, որոնք 2011թ. հուլիսին գնեցին միկրոբլոգների ծառայության 5 տոկոսը մոտ 400 դոլարով:










