Համայնքների միայն 70 տոկոսն է ապահովված գյուղտեխնիկայով

14:35 • 01.11.11

Վերջին 10 տարիների ընթացքում` տարբեր դրամաշնորհներով և ծրագրերով, Հայաստան են բերվել մոտ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը նա տեղակացրեց` համայնքների 70 տոկոսը ապահովված է գյուղտեխնիկայով, հանրապետությունում կա մոտ 15 հազար տրակտոր, 1400-1500 կոմբայն, սակայն այլ հարց է, թե ինչ վիճակում է գտնվում գյուղտեխնիկան:

Ներկայումս գյուղնախարարությունը բանակցություններ է վարում Հնդկաստանի կառավարության հետ` լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա և գործիքներ ձեռք բերելու համար, իսկ ռուսական մեկ այլ ընկերություն նախատեսում է լիզինգով տրամադրել 50 մլն դոլարի վարկ` 5 տոկոս տոկոսադրույքով և 7 տարի ժամկետով: Ըստ գյուղատնտեսության փոխնախարարի՝ ներկայումս բանակցություններ են վարվում տոկասադրույքի շուրջ:

Փոխնախարարի տեղեկացմամբ` ռուսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը մեծ է. «Մենք մոնիտորինգ անցկացրեցինք ամբողջ հանրապետութունում և ի զարմանս մեզ մեծ եղավ արձագանքը բոլոր մարզերից և բոլոր համայնքներից: Եղան առաջարկություններ, որտեղ առանձին համայնքներ, ֆերմերներ, անհատներ նախաձեռնություն ցուցաբերեցին իրենց գումարով ներկրել գյուղտեխնիկա: Եվ այսօր բոլոր մարզերում պահանջարկ կա: Գոյություն ունի մաշվածության չափ, այսօր մեր առաջին խնդիրն է գյուղտեխնիկան և գյուղգործիքները հանարապետությունում պարեբերաբար նորացնել, որպեսզի կորուստները քիչ լինեն»,- նշեց Վարդան Կարապետյանը:

Ըստ նրա` ռուսական տեխնիկան անհամեմատ էժան է և որակով: Օրինակ, եթե հոլանդական արտադրության «Նյու-հոլանդ» կոմբայնը վաճավում է 150 հազար դոլարով, ապա ռուսական կողմը պատրաստ է 70 հազար դոլար արժողությամբ կոմբայնը Հայաստանին տրամադրել զեղչով: Ռուսական արտադրության կոմբայնը Հայաստանին կարող է արժենալ մինչև 50 հազար դոլար, սակայն վերջնական արժեքը պարզ կդառանա բանակցութունների ավարտից հետո:

Համայնքների միայն 70 տոկոսն է ապահովված գյուղտեխնիկայով