Հսկա տղան պայքարում է հազվագյուտ հիվանդության դեմ. երբեք չի կշտանում (տեսանյութ)

13:39 • 01.11.11

Հսկա տղային, որն ապրում է Վոլգոգրադում, հաջողվել է նիհարել 76 կգ: Դեռահասը տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ: Երեխան միշտ սովի զգացողություն ունի: Բժիշկները նրա համար մշակել են հատուկ դիետա և ֆիզիկական վարժություններ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:

Ժպտերես տղան տքնաջան աշխատում է իր վրա: Նա արդեն նիհարել է 76 կգ և այժմ կշռում է 108 կգ:

Դեռ 2 տարի առաջ երեխան բնակարանում դժվարությամբ էր տեղաշարժվում, իսկ այսօր նա օրական 40 րոպե զբաղվում է մարմնամարզությամբ և նույնիսկ փորձում է ոտքերը վեր պարզած վարժություններ կատարել, իսկ խոհանոցի դուռը միշտ կողպեքով փակ է:
 

 

Հսկա տղան պայքարում է հազվագյուտ հիվանդության դեմ. երբեք չի կշտանում (տեսանյութ)