Google-ն առաջ է անցել Opera Mini-ից

18:57 • 01.11.11

Google բջջային բրաուզերը համաշխարհային շուկայում առաջ է անցել Opera Mini բրաուզերից: Այս մասին նշվում է Net Applications-ի հոկտեմբերյան հաշվետվությունում:

Google բրաուզերի բաժինը համաշխարհային շուկայում կազմում է 18.7 տոկոս, իսկ Opera Mini-ինը`13.1 տոկոս: Դրանք վարկանշային աղյուսակում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը, իսկ առաջին տեղում է Safari բջջային բրաուզերը, որն օգտագործվում է iPhone սմարթֆոններում, iPad պլանշետներում և iPod touch նվագարկիչներում: Շուկայում դրա մասնաբաժինը կազմում է 62,2 տոկոս:

Սեպտեմբերին պատկերը բոլորովին այլ էր. Google բրաուզերի մասնաբաժինը կազմում էր 16.3 տոկոս, իսկ Opera Mini-ինը`18,9 տոկոս:
«Համակարգչային» բրաուզերների շարքում, ինչպես միշտ, առաջատար դիրքում է Internet Explorer-ը` 52.6 տոկոս: Սակայն դրա մասնաբաժինը գնալով նվազում է:

Երկրորդ տեղում է Firefox`22.5 տոկոս: Երրորդ և չորրորդ տեղերում են Chrome-ը և Safari-ն`17.6 տոկոս և 5.4 տոկոս:
 

Google-ն առաջ է անցել Opera Mini-ից