Իսրայելի գիտնականները սրտի հիվանդությունը ախտորոշում են մի քանի րոպեում

14:54 • 01.11.11

Իսրայելում ստեղծվել է եզակի համակարգչային ծրագիր, որը թույլ կտա ախտորոշել սրտի հիվանդությունները մի քանի րոպեում: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ծրագիրը մշակողների խոսքով`նորարարությունը թույլ կտա խուսափել ախտորոշման երկար և բարդ պրոցեսներից և միանգամից հնարավորություն կտա հիվանդին նշանակել համապատասխան բուժում:

Նորարարությունն արդեն իսկ փորձարկվել է Իսրայելի 10 կլինիկայում:

Իսրայելի գիտնականները սրտի հիվանդությունը ախտորոշում են մի քանի րոպեում