Ամերիկյան բանակը կհամալրվի ռոբոտ զինվորներով (տեսանյութ)
2012թ. սկսած ռոբոտ զինվորները կհամալրեն ամերիկյան բանակի շարքերը։
Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Պենտագոնին կից Ամերիկայի պաշտպանության և հետազոտության գործակալության (DARPA) ֆինանսական աջակցությամբ Boston Dynamics ընկերության կողմից արտադրված PETMAN ռոբոտն ունի 175 սմ հասակ և 80 կգ քաշ։
Ռոբոտը կարողանում է քայլել, վազել և անել տարբեր շարժումներ։
Պենտագոնը պատրաստվում է ռոբոտ զինվորներին օգտագործել վտանգավոր ռազմական գործողություններում։










