«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է «Office-Zone» փաթեթը` նոր պայմաններով
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում E960 3G Wi-Fi երթուղիչը կտրամադրվի անվճար:
Հիշեցնենք, որ «Office-Zone» փաթեթին բաժանորդագրությունը հնարավորություն է ընձեռում գրասենյակը միաժամանակ ապահովելու ինչպես արագ անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով: Փաթեթի ամսավճարը կազմում է ընդամենը 10000 դրամ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել օպերատորի հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել «ՎիվաՍել»-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:










