Facebook-ում մեկնաբանության պատճառով Apple –ի աշխատակիցը զրկվել է աշխատանքից
Apple ընկերությունը աշխատանքից հեռացրել է իր բրիտանական խանութներից մեկի աշխատակցին, ով ընկերության հասցեին բացասական մեկնաբանություններ է արել Facebook սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդում է Cnet-ը:
Աշխատակիցը մեկնաբանություններ է կատարել ոչ աշխատանքային ժամերին և հրապարակել է դրանք՝ որպես անձնական կարծիք, սակայն սա հաշվի չի առնվել:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Apple-ը խիստ կանոնակարգ ունի, հատկապես եթե դա վերաբերում է աշխատակիցների կողմից ընկերության հասցեին արտահայտած բացասական կարծիքներին: Այժմ աշխատանքից ազատված բրիտանացին դիմել է դատարան՝ հայտարարելով, որ իրեն անարդարացի կերպով են ազատել աշխատանքից: Սակայն դատարանը չի փոխել ընկերության որոշումը՝ ելնելով նրանից, որ Apple-ը խիստ կանոններ ունի սոցցանցերի վերաբերյալ: Ընդ որում՝ դատարանը նշել է, որ կարգավիճակը չէր կարող լինել անձնական, քանի որ այն կարող էր տարածվել աշխատակցի ընկերների կողմից, իսկ արդյունքում կտուժեր Apple-ի հեղինակությունը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ աշխատակցին հեռացնում են սոցցանցերի պատճառով:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Microsoft-ն ազատեց աշխատանքից Ջոն Մարինիին, ով Twitter-ում գրառում էր կատարել Windows Phone-ով աշխատող Nokia-ի նոր սմարթֆոնի վերաբերյալ:










