iPad 2, որն արժի 8 000 000 դոլար

00:13 • 02.11.11

Վաճառքի է հանվել 8 միլիոն դոլար արժողությամբ iPad 2: Այս բարձր գինը պայմանավորված է սարքի միայն արտաքին ձևավորմամբ. հեղինակն է բրիտանացի գործարար Ստյուարտ Հյուզը:

Շքեղության սիրահարների համար «խնձորային» ընկերության արտադրանքը Հյուզը զարդարել է թանկարժեք մետաղներով, քարերով և դինոզավրերի ոսկորների փայլեցված կտորներով:

ИТАР-ТАСС -ի հաղորդմամբ, iPad 2 Gold History Edition կոչված այս շքեղ գաջեթի հետնամասը սովորական ալյումինի փոխարեն կատարված է 24 կարատանի ոսկով, որը 2 կգ քաշ ունի և զարդարված է 53 ադամանդներով:

«Այփադի» էկրանը շրջանակված է ամմոնիտով, որն աշխարհի ամենահազվագյուտ թանկարժեք քարերից է համարվում. ամմոնիտները ոչ թե միներալներ են, այլ՝ բրածո խեցիների սադաֆե շերտի քարացած կտորներ:

Այս օրգանական նյութը, որը ստացվում է կարմիր, դեղին, ոսկեգույն, կանաչ և շագանակագույն երանգների հրաշալի համադրության հաշվին, iPad 2 Gold History Edition-ին անմոռանալի տեսք է տալիս։

Սակայն Հյուզը սրանով նույնպես չի բավարարվել և ոսկյա շարքի iPad 2-ը զարդարել է նաև տիրանոզավր-ռեքսի բրածո հղկված-փայլեցված մասնիկներով:

Կենտրոնական «վերադարձի» կոճակը պատրաստված է պլատինից, մեջտեղում 8,5 կարատ քաշով ադամանդ է, շուրջը՝ ավելի քան 12 փոքր ադամանդ:
 

iPad 2, որն արժի 8 000 000 դոլար