«Խելացի մարզակոշիկներ»` Ալցհայմերի հիվանդությամբ տառապողների համար (տեսանյութ)
GTX Corp. ընկերությունը մշակել է ոչ սովորական կոշիկներ Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց համար: Հիվանդությանը բնորոշ են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են նյարդայնություն և ագրեսիա, տրամադրության տատանում, հիշողության կորուստ, ինչպես նաև խախտվում է խոսելու և ընկալելու ունակությանը:
Կոշիկներում տեղադրված է այսպես կոչված դիրքավորման գլոբալ համակարգ: Այն թույլ կտա տեղյակ լինել հիվանդների գտնվելու վայրի մասին, որոնք հաճախ տնից դուրս են գալիս և չեն կարողանում հետ վերադառնալ: Այս մասին գրում է Digital Journal-ը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանցից յուրաքանչյուր յոթերորդը հաճախակի է կորչում տնից դուրս գալիս:
Խնդիրը լուծելու համար կոշիկներում տեղադրված է GPS համակարգ: Այն ինտերնետից ներբեռնված հատուկ ծրագրի միջոցով կարող է 24 ժամ հետևել մարդուն` 11 մետր շառավղի շրջանակներում: Եթե մարդը դուրս է գալիս այդ «անվտանգ տարածքից», հարազատները միանգամից նախազգուշացում են ստանում:
GTX ընկերությունը առաջարկում է «խելացի կոշիկների» լայն ընտրանի, իսկ գինը կկազմի մոտ 300 դոլար:










