ԱՄՆ-ում առանձնացրել են սիամական երկվորյակ քույրերի

12:58 • 02.11.11

Կալիֆոռնիա նահանգի Ստանֆորդի համալսարանին կից հայտնի մանկական հիվանդանոցում կատարվել է բարդ և վտանգավոր վիրահատություն` 2-ամյա սիամական քույրերին անջատելու համար: Երեխաները ծնվել են Ֆիլիպիններում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Աղջիկներն ունեցել են մեկ ընդհանուր լյարդ, կրծքավանդակ, ընդհանուր կողոսկրեր և ստամոքսի մկանային հյուսվածքի պատ:
Առաջին վիրահատությունից հետո Անժելինային և Անժելիկային տեղավորել են տարբեր վիրահատարաններ` իրականացնելու համար վիրահատության երկրորդ փուլը, որտեղ պետք է «վերակառուցվեին» այն օրգանները, որոնք ընդհանուր են եղել:

Վիրահատությունը տևել է 9 ժամ, մասնակցել է 20 վիրաբույժ, անեստեզիոլոգներ, բուժքույրեր, որոնց ղեկավարն է Հերի Հարթմենը, ով արդեն նման 5 հաջող վիրահատության հեղինակ է:
 

ԱՄՆ-ում առանձնացրել են սիամական երկվորյակ քույրերի