Apple-ը կլուծի iPhone-ի մարտկոցի խնդիրը

17:56 • 03.11.11

Apple ընկերությունը պարզել է, թե ինչու է iOS 5 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի մարտկոցի էներգիան շատ արագ սպառվում: Պատճառը օպերացիոն համակարգի սխալներն են, որոնց պատճառով մարտկոցը ծախսում է ավելի շատ էներգիա, քան անհրաժեշտ է: Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մի քանի շաբաթից ընկերությունը կթողարկի iOS 5-ի թարմացում: Մշակողների շրջանում արդեն սկսվել է iOS 5.0.1-ի փորձարկումը:

Խնդրի առջև են կանգնել ոչ միայն նոր iPhone 4S, այլև ավելի հին մոդելներ օգտագործողները, ովքեր իրենց սմարթֆոնում տեղադրել են iOS 5 ՕՀ-ն: Apple-ի տեխնիկական սպասարկման կայքում մարտկոցի խնդրի թեմայով արվել է ավելի քան 3100 մեկնաբանություն:

PCnews.am

Apple-ը կլուծի iPhone-ի մարտկոցի խնդիրը