Աչքերի գույնը կարելի է փոխել 20 վայրկյանում (տեսանյութ)
Եթե դուք երբևէ երազել եք փոխել ձեր աչքերի գույնը, շուտով ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ: Կալիֆոռնիայից բժիշկ Գրեգ Հոմերը, ով աշխատում է Stroma Medical կազմակերպությունում, հայտարարել է, որ ստեղծել է աչքերի գույնը 20 վայրկյանում փոխելու միջոց: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:
Այդ տեխնոլոգիան ստացել է Lumineyes անվանումը: Բաղադրության մեջ կա լազեր, որն այնպես է մշակված, որ կարողանա շագանակագույն աչքերը դարձնել երկնագույն: Լազերի էներգիան վերացնում է շագանակագույն պիգմենտը աչքի ծիածանաթաղանթի վերին շերտից և հետագա 2-3 շաբաթում սկսում է առաջանալ երկնագույնը: Սակայն հակառակը տեղի ունենալ չի կարող, քանի որ շագանակագույնը հնարավոր չէ վերականգնել:
Բժշկի գնահատմամբ, այդ գործընթացը կարժենա մոտ 4700 դոլար: Արդեն իսկ մասնագետի հետ կապվել են հարյուրավոր մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել իրենց աչքերի գույնը:
Հայտնի է, որ աշխարհում ամենատարածվածը շագանակագույն աչքերն են։










