Ինչպես վիրտուալ ստեղնաշարը դարձնել իրական

20:02 • 03.11.11

iPad-ը և ժամանակակից այլ պլանշետային համակարգիչները, որոնք չունեն ստեղնաշար, նախատեսված չեն երկար տեքստեր հավաքելու համար: Սակայն կան տարբեր հարմարանքներ, որոնք լրացնում են այդ բացը:

TouchFire-ը սիլիկոնային շարվածք է՝ նախատեսված սենսորային էկրանի վրա դնելու համար: Ստեղնաշարը պատրաստել է դիզայներ Սթիվ Իսաակը: Սիլիկոնային ստեղները համապատասխանում են էկրանի շարվածքին, և տպավորություն է ստեղծվում, որ տեքստ ես հավաքում նոութբուքի ստեղնաշարի վրա:

Երբ TouchFire-ը չի օգտագործվում, այն կարելի է ամրացնել պլանշետի պատյանին: www.gizmag.com-ը գրում է, որ հարմարանքը շուկա դուրս գալու դեպքում կարժենա մոտ 45 դոլար:

 

PCNews.am

Ինչպես վիրտուալ ստեղնաշարը դարձնել իրական