«Одноклассники.ru»-ի օգտագործողները կկարողանան ստեղծել «միջոցառումներ»

19:56 • 03.11.11

«Одноклассники»-ն տեստային ռեժիմում գործարկել է «Միջոցառումներ» բաժինը, որը թույլ կտա կազմակերպել տարբեր իրադարձություններ, հրավիրել ընկերներին: Այս պահին օգտագործողները կարող են ստեղծել միայն փակ միջոցառումներ, որոնց հրավերներն ուղարկվում են միայն նախաձեռնողի կողմից:

Նշենք, որ այս ֆունկցիան հասանելի է նաև ռուսական «ВКонтакте» և ամերիկյան Facebook սոցցանցերում:

«Միջոցառումների» կարգավորումների նկատմամբ անուշադրության պատճառով Facebook-ի օգտագործողները բազմիցս ընկել են անհարմար դրության մեջ: Այսպես, այս տարվա ամռանը 16-ամյա գերմանուհին Facebook-ում ստեղծել էր բաց միջոցառում, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1500 հոգի: Իսկ 2010-ի սեպտեմբերին անգլուհին հրավիրել էր իր երեկույթին 21 հազար օգտագործողի:

 

PCNews.am

«Одноклассники.ru»-ի օգտագործողները կկարողանան ստեղծել «միջոցառումներ»