Քաղցկեղը սիրում է նստակյաց կյանք վարողներին
Տարեկան գրանցվող կրծքի և հաստ աղիքի քաղցկեղի 92 000 դեպքերը պայմանավորված են ֆիզիկական վարժությունների բացակայությամբ: Այսպիսի հետազոտություն է ներկայացրել Քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան համալսարանի ամենամյա համաժողովում: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Գիտնականների հաշվարկով` աթոռին կամ բազկաթոռին անցկացրած յուրաքանչյուր մեկ ժամվա դիմաց մարդը պետք է 2 րոպե ֆիզիկապես ակտիվ վիճակում գտնվի:
Դաշտանադադար ունեցող կանանց առողջական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ ամենօրյա կարճ զբոսանքները օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը:
Ինչ վերաբերում է կրծքի և հաստ աղիքի քաղցկեղին, ապա այս դեպքում ֆիզիկական ակտիվության բարձր աստիճանը նվազեցնում է հիվանդության առաջացման վտանգը 25-30 տոկոսով:
Իսկ մեկ այլ ուսումասիրություն, որն իրականացվել է Սրտի և շաքարախտի ավստրալական համալսարանի գիտնականների կողմից, հավաստում է, որ նույնիսկ ֆիզիկական վարժությունները չեն օգնի նստակյաց կյանք վարող մարդկանց:
Մասնագետները խորհուրդ են տալիս կատարել հաճախակի ընդմիջումներ, վեր կենալ, քայլել, կփրկեն նաև մեկ րոպեանոց ընդմիջումները:
Վիճակագրության համաձայն` մարդն օրվա մեջ նստած է անցկացնում մոտ 9 ժամ: Գրասենյակային աշխատողները օրվա մեջ ֆիզիկապես ակտիվ են 30 րոպեից ոչ ավելի:










