Վաճառքի են հանվել սպորտային էլեկտրոմոբիլներ (լուսանկարներ)
ԱՄՆ-ում վաճառքի են հանվել Tesla Roadster Sport սպորտային էլետրոմոբիլներ: Մեքենան արտադրում է Tesla ընկերությունը, որն ավելի ու ավելի հայտնի է դառնում: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Մեքենայի մարտկոցը բավականացնում է 393 կմ անցնելու համար: Էլեկտրոմոբիլի գինը ԱՄՆ-ում 109.000 դոլար է: Սակայն մեքենայի լիցքավորումն արժե ընդամենը 4 դոլար: Բացի դրանից, ԱՄՆ մի շարք նահանգներում էլեկտրոմոբիլների տերերին տարբեր տեսակի արտոնություններ և զեղչեր են տրամադրվում:
















