Motorola-ն ներկայացրել է Xoom 2 և Xoom 2 Media Edition պլանշետները (տեսանյութ)

15:58 • 04.11.11

Չնայած Xoom պլանշետի ոչ այնքան հաջող վաճառքին՝ Motorola ընկերությունը թողարկել է ևս երկու նոր մոդել: Xoom 2-ը և Xoom 2 Media Edition-ն ունեն տեխնիկական գրեթե նույն նկարագիրը՝ բացառությամբ էկրանների չափերի. առաջինն ունի 1280х800 կետայնությամբ 10,1 դյույմանոց էկրան, իսկ երկրորդը՝ 8,2 դյույմանոց:

Պլանշետների էկրանները պատված են Gorilla Glass պաշտպանիչ շերտով: Երկու մոդելն էլ ունեն 1,2 ԳՀց հաճախություն ունեցող պրոցեսոր, 1 գբ օպերատիվ և 16 գբ ներդրված հիշողություն: Սարքերի դիմային հատվածում տեղադրված է 1,3 մպ, իսկ ետնայինում՝ 5 մպ տեսախցիկ:

Պլանշետներն ապահովում են Wi-Fi b/g/n, Bluetooth և GPS, ունեն microsUSB-մուտք: Xoom 2-ն ավտոնոմ ռեժիմում աշխատում է 10 ժամ, իսկ Xoom 2 Media Edition-ը՝ 6: Երկու պլանշետներում էլ տեղադրված է Android 3.2 օպերացիոն համակարգը:

Xoom 2-ն ու Xoom 2 Media Edition-ը վաճառքի դուրս կգան նոյեմբերի կեսին, սակայն առայժմ՝ միայն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Թե երբ պլանշետները հասանելի կլինեն այլ երկրներում և ինչքան կարժենան, չի հաղորդվում:

 

PCnews.am

Motorola-ն ներկայացրել է Xoom 2 և Xoom 2 Media Edition պլանշետները (տեսանյութ)