Apple-ը $60 մլն կվճարի, որպեսզի իր գլխավոր մենեջերները չլքեն ընկերությունը

19:20 • 07.11.11

Apple-ը որոշ աշխատակիցների «կնվիրի» 60 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթներ, որպեսզի նրանք շարունակեն աշխատել ընկերությունում և չհեռանան:

Այս մասին գրում է AppleInsider-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, բոնուսները կտրվեն երկու մասով. 2013թ. հունիսին կհատկացվի առաջին մասը, իսկ 2016-ին՝ երկրորդը: Այսպիսով, 6 գլխավոր մենեջերներին Apple-ը այսպես կպարտադրի մնալ ընկերությունում ևս 5 տարի:

Ավելի վաղ նույնպես Apple-ի ղեկավարությունը կիրառել է նման հնարքներ: 2011-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ Թիմ Քուքը, որպես ընկերության գլխավոր տնօրեն, 2016-ին կստանա $383 մլն արժողությամբ փաթեթ:

 


 

Apple-ը $60 մլն կվճարի, որպեսզի իր գլխավոր մենեջերները չլքեն ընկերությունը