ԵՊՀ-ում բացվեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

12:03 • 07.11.11

Հնդկաստանի կապի և ՏՏ պետնախարար Սաչին Պիլոտիի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում այսօր բացվեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն:

Կենտրոնը երեք հիմնական առաքելություն ունի` պատրաստել մրցունակ կադրեր, ստեղծել համատեղ մրցունակ աշխատանքային ծրագրեր և ծավալել ջերմ համագործակցության ՀՀ և Հնդկաստանի ՏՏ ոլորտների միջև: Կենտրոնում հետազոտություններ են անցկացվելու 20 ուղղություններով:

Համագործակցության շրջանակում Կենտրոնի անձնակազմը վերաատրաստվել է Հնդկաստանում: Բացի դրանից, հնդկական կողմը Կենտրոնին է նվիրել տարածաշրջանում առաջին գերհզոր համակարգիչը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս Կենտրոնի փորձն օգտակար կլինի նաև Գյումրիում տեխնոպարկի զարգացման համար:

Հնդկաստանի կապի և ՏՏ պետնախարար Սաչին Պիլոտին նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է ՏՏ ոլորտում իր 20 տարվա փորձը փոխանցել հայերին. «Մեր օգնությունը Հայաստանին լինելու է ոչ թե գումարի, այլ գիտական ներուժի տեսքով»:

ԵՊՀ-ում բացվեց Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն