Firefox 8-ն արդեն կարելի է բեռնել
Թեև Mozilla Firefox դիտարկչի 8-րդ տարբերակը պաշտոնապես թողարկվելու է նոյեմբերի 8-ին, այն արդեն կարելի է բեռնել: gHacks-ի բլոգերները հայտնաբերել են դիտարկչի նոր տարբերակը Mozilla Foundation-ի FTP-սերվերում:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը (http://pcnews.am/world/it/internet/2975-firefox8.html), Firefox-ի մշակողներն այս տարի սկսել են աշխատել Google-ի նման՝ թողարկելով դիտարկչի նոր տարբերակը 6 շաբաթը մեկ: Այդ իսկ պատճառով լուրջ փոփոխությունների մասին դժվար է խոսել:
BusinessInsider-ը գրում է, որ Firefox-ի 8-րդ տարբերակում հայտնվել է անմիջապես հասցեի տողում Twitter-ում որոնելու հնարավորություն, կատարելագործվել է հավելումների (add-on) աշխատանքը, իսկ «մատյանում» ավելացվել է բեռնումների ամբողջական ցուցակը, որը մինչև այժմ առանձին էր պահվում: Կատարելագործվել է նաև HTML5-կայքերի հետ աշխատանքը:
PCNews.am










