Նոր iPad-ը կթողարկվի գարնանը

15:46 • 07.11.11

Apple-ը 2012-ի գարնանը կթողարկի iPad պլանշետային համակարգչի նոր տարբերակը, սակայն դա կլինի ընդամենը կատարելագործված iPad 2-ը, հաղորդում է DigiTimes-ը: Իսկ ինովացիոն iPad 3-ը կթողարկվի 2012-ի երրորդ եռամսյակում:

Նորացված iPad-ի թողարկումը նախատեսվում է 2012-ի մարտին: Արտաքինից կփոխվի միայն սարքի հաստությունը՝ այն կլինի ավելի բարակ ու չնայած դրան՝ ավելի երկար կաշխատի ավտոնոմ ռեժիմում:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երրորդ սերնդի iPad-ը կունենա 9,7 դյույմ անկյունագծով ու 2048х1536 պիքսել հնարավորությամբ Retina էկրան, ինչը կապահովի չորս անգամ ավելի հստակ պատկեր, քան ներկայիս iPad 2-ի դեպքում է:

Նոր iPad-ը կթողարկվի գարնանը