MacBook Air՝ պատրաստված ոսկուց ու Swarovski քարերից (տեսանյութ)
Crystallize Your Design ընկերությունը Apple MacBook Air նոթբուքը պատել է 24 կարատ ոսկով, 20 հազար Swarovski ադամանդներով, որոնք պատկերում են Վերածննդի շրջանի նկարիչ Ռաֆայելի հայտնի նկարի հրեշտակներին: Հաղորդում է CNet-ը: Ադամանդե սարքի արժեքը չի նշվում:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, նոթբուքի հաստությունը 4-19,4 մմ է: Շուտով Apple-ը պատրաստվում է թողարկել MacBook Pro և MacBook Air նոթբուքերի հիբրիդը, որը կունենա մեծ էկրան ու ալյումինե պատյան: TUAW-ն գրում է, որ ներկայումս նոր համակարգիչը ենթարկվում է վերջնական փորձարկման և կթողարկվի 2011-ի վերջին:










