1000 տարուց Անտարկտիդայի նեղուցներով կնավարկեն
Հազար տարի հետո Անտարկտիդայի արևմտյան մասի նեղուցները կարող են բաց լինել նավարկության համար, եթե, իհարկե, գլոբալ տաքացումները շարունակվեն նման տեմպերով: Այս մասին նշում են Բիտանական անտարկտիկական արշավախմբի գիտնականները:
Արևմտյան Անտարկտիդայի սառցե մակերեսն այսօր արդեն ծովի մակարդակից ցածր է: Եթե կլիման ավելի տաքանա, սառույցը բավական կթեթևանա, և կերևա քարոտ մակերեսը: Գիտնականները ռադարների օգնությամբ որոշել են այն խորությունը, որում գտնվում են քարե ապարները, և սառցե պատյանի հաստությունը, որը ծածկում է այն:
Այսպես, գիտնականները հայտնաբերել են այն տարածքները, որոնք գլոբալ տաքացման դեպքում առաջինը կարող են ազատվել սառույցներից: Այս տեսությունը հաստատելու համար նրանք որոշել են ուսումնասիրել այն կենդանիներին, որոնք ապրում են Անտարկտիդայի ծովերում: Ուսումնասիրության համար ընտրվել են բրիոզոներ`մանր ծովային էակներ, որոնք սնվում են` ֆիլտրելով ջուրը:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, թերակզու տարբեր կողմերում կենդանիների խմբերը պարունակում են ընդհանուր տեսակների շատ ավելի մեծ քանակի, քան կարելի էր սպասել` հաշվի առնելով հազարավոր կիլոմետրերը, որ նրանց բաժանում են:
Գիտնականները կարծում են, որ դա հաստատում է, որ մի ժամանակ ամբողջ թերակղզով մեկ ջրային կարճ ճանապարհներ են եղել:
Այժմ, հալոցքի նման արագության դեպքում առաջին նեղուցները, հավանաբար, կրկին կբացվեն 900 տարուց ոչ շուտ:










