Աստղակերպն այս գիշեր կանցնի Երկրի կողքով. 200 տարվա կտրվածքով այն ամենամոտը կլինի մեր մոլորակին (տեսանյութ)
NASA- մասնագետները ստացել են 400 մետրանոց 2005 YU55 աստերոիդի նոր պատկերներ, որը չորեքշաբթի գիշերը Երկիր մոլորակի կողքով կանցնի նվազագույն տարածության վրա:
2005 YU55 աստերոիդը հայտաբերվել է 2005թ. դեկտեմբերի 24-ին Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Մաքմիլանի կողմից:
Նոյեմբերի 9-ի գիշերը աստերոիդը Երկիրր մոլորակից կանցնի 0.00217 աստղագիտական միավորի` մոտ 325.000 կմ հեռավորության վրա մեկ`մեկ վայրկյանում անցնելով 13.7 կմ: Դա 60.000 կմ պակաս է Երկրի և Լուսնի միջև ընկած տարածությունից:
Գիտնականները ուսումնասիրում են աստերոիդը Deep Space Network ցանցի 70 մետրանոց ալեհավաքիօգնությամբ, որը գտնվում է Գոլդսթոունում, ինչպես նաև Արեսիբո 300 մետրանոց ռադիոաստղադիտակի օգնությամբ, որը գտնվում է Պուերտո Ռիկոյում:
Աստերոիդի նոր պատկերները Գոլդսթոունում ստացվել են այն ժամանակ, երբ 2005 YU55-ն գտնվել է 1.38 մլն կմ հեռավորության վրա:
Նախկին ռադարային ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են 2010թ. Արեսիբոյից, ցույց են տվել, որ 2005 YU55-ն դանդաղ է պտտվում` 18 ժամում մեկ պտույտ, դրա մակերեսը շատ մուգ է և լույսն արտացոլում է ավելի վատ, քան ածուխը:
Աստերոիդի ուսումնասիրության համար ավելի հարմար վայր կլինի Արևմտյան Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան: 10 ժամվա ընթացքում աստերոիդը 70 տոկոս երկայնքով կանցնի Արծվի համաստեղությունից մինչև Պեգասի համաստեղություն` այդ տարածությունը, որն ըստ երևույթին հավասար է Լուսնի տրամագծին, անցնելով 5 րոպեում:
Աստերոիդի ուղեծիրը լավ հայտնի է: Վերջին անգամ այն Երկրին շատ մոտ է եղել 1976թ., սակայն այդ ժամանակ աստղագետները դեռ չէին հայտնաբերել այն: Չնայած աստերոիդը բավական հաճախ է մոտենում Երկրին, ինչպես նաև Վեներային և Մարսին, այնուամենայինիվ, այս անգամ վերջին 200 տարվա մեջ այն ամենամոտը կլինի:
Գիտնականների նշում են, որ «հյուրը» ոչ մի տեսանելի գրավիտացիոն ազդեցություն չի ունենա Երկրի վրա:










