Հայաստանը հետաքրքրված է պոլիէթիլենային զրահաբաճկոնների ձեռքբերմամբ (տեսանյութ)

19:43 • 08.11.11

Անվտանգության ապահովման միջոցների «Ինտերպոլիտեխ-2011» ցուցահանդեսում Ստալի գիտահետազոտական ինստիտուտը մասնագետներին, ԶԼՄ-ներին և հյուրերին ցուցադրել է ամենաժամանակակից նյութերով մշակված պարագաներ: Այս մասին հայտնում է flot2017.com-ը:

Գիտահետազոտական համալսարանը առաջիններից է, որ Ռուսաստանում պատրաստել է «Ստիլ» կոչվող «փափուկ» զրահաբաճկոններ՝ պատրաստված պոլիէթիլենից:

Ավանդական արամիդի փոխարեն օգտագործվել է արտասահմանյան արտադրության պոլիէթիլենային բարակաշերտ UD նյութ: Արտաքին տեսքով, քաշով և այլ հատկանիշներով պոլիէթիլենային պաշտպանական հագուստը ոչնչով չի տարբերվում արամիդից պատրաստված պաշտպանական հագուստներից: Ընդ որում, պոլիէթիլենային «Ստիլի» գինը 30 տոկոսով էժան է և այն ընդհանրապես չի վախենում ջրից:

Պոլիէթիլենային զրահը լայն տարածում ունի արտասահմանում և օգտագործվում է պաշտպանական հագուստում ու այլ միջոցներում:
Պոլիէթիլենը առավել արդյունավետ է կիրառել կարճափող ատրճանակներից պաշտպանվելու համար:

Ցուցահանդեսի նախնական արդյունքներով`«Ստիլը» հետքրքրել է ոչ միայն ռուս պատվիրատուներին, այլև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին:


 

Հայաստանը հետաքրքրված է պոլիէթիլենային զրահաբաճկոնների ձեռքբերմամբ (տեսանյութ)