Վրաստանում արտասովոր հորթուկ է ծնվել. հինգերորդ ոտքը` ականջի հետևում

14:56 • 08.11.11

Վրաստանի Խաշուրսկի շրջանի Բրոլոսա գյուղում ծնվել է արտասովոր մի հորթ: Նա ծնվել է 5 ոտքով:

5-րդ ոտքը գտնվում է նրա ականջի հետևում և այն զարգացած չէ այնպես, ինչպես մյուս չորս ոտքերը: Այս մասին հայտնում է Грузия-Online-ը:

Ընդհանուր առմամբ, հորթն իրեն լավ է զգում. ուտում է և ավելացնում քաշը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Վրաստանում կատուն շան ձագ էր ծնել: Շնիկի ականջները և պոչը կատվային էին:

Նման դեպքեր աշխարհում առաջին անգամ չեն պատահում: Օրինակ, 4 տարի առաջ Բրազիլիայում կատուն 2 շուն էր ծնել: