Google+ սոցցանցում մեկնարկել է բիզնես-էջերի գրանցումը (տեսանյութ)

18:38 • 08.11.11

Google ընկերությունն ընդլայնում է Google+ սոցցանցի հնարավորությունները՝ գործարկելով Google+Pages ֆունկցիան: Այսուհետ ցանցում կկարողանան գրանցվել ոչ միայն անհատ օգտագործողները, այլև ընկերությունները: Հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, դեռևս ֆունկցիան հասանելի չէ ամբողջ աշխարհում. ներկա դրությամբ ցանցում գրանցվել են մի քանի տասնյակ ընկերություններ, այդ թվում՝ Toyota-ն ու Pepsi-ն:

Google+-ի նորամուծություններից է նաև Direct Connect-ը, որը թույլ է տալիս անմիջապես Google որոնողականից մուտք գործել այս կամ այն ընկերության Google+ էջը: Դրա համար որոնման հարցման մեջ պետք է ավելացնել «+», օրինակ՝ «+Google», «+Pepsi» կամ «+Toyota»:

Նշենք, որ Google+-ը գործարկվել է հունիսին և այժմ ունի 40 մլն օգտագործող:

 

Google+ սոցցանցում մեկնարկել է բիզնես-էջերի գրանցումը (տեսանյութ)