Մահացել է նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Նորման Ռեմզին
96 տարեկան հասակում մահացել է ֆիզիկոս Նորման Ռեմզին: Այս մասին հայտնում է physicsworld.com-ը: Գիտնականը մահացել է նոյեմբերի 4-ին, բայց մամուլին այդ մասին պարզ է դարձել միայն հիմա:
Նա ծնվել է Վաշինգտոնում 1915 թ: Հայրը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ: 1935 թ. նա բակալավրի աստիճան է ստացել Կուլումբիայի համալսարանում, որտեղ էլ 1940 թ. դարձել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու:
1949թ. Ռեմզին աշխատել է Հարվարդում` նոբելյան մրցանակակիր Իսիդոր Ռաբիի ղեկավարությամբ: Նա զարգացրել է Ռաբիի առաջարկած միջուկների մագնիսական հատկությունների չափման մեթոդները` ելման համակարգին ավելացնելով մեկ համասեռ դաշտի փոխարեն երկու տատանվող դաշտ`այս կերպ մեթոդի ճշգրտությունը բարձրացնելով նվազագույնը 35 տոկոսով:










