Դեպի Երկիր մոլորակը շարժվող արևային բռնկումը 5 անգամ ավելի մեծ է մեր մոլորակից (լուսանկարներ)

22:17 • 08.11.11

Արևի վրա տեղի ունեցող հզոր բռնկումների հետևանքով` նոյեմբերի 9-15-ը Երկրի վրա մագնիսական փոթորիկ կարող է սկսվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով «Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի» տնօրեն Վլադիմիր Լապշինին:
Արևի վրա հզոր բռնկում արդեն տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի լուս 4-ի գիշերը, սակայն դեռևս Երկրի վար լուրջ հետևանքներ չի ունեցել:
«Տեղի ունեցած բռնկման աղբյուր է հանդիսացել Արևի վրա ակտիվության վերջին մի քանի տարվա ընթացքում ամենախոշոր գոտին: Այժմ Արևի դիրքն այնպիսին է, որ տեղի ունեցող բռնկումներից առաջացող էլեկտրամագնիսական ճառագայթներն անցնում են Երկրի կողքով: Սակայն մոտ օրերս` մինչև նոյեմբերի 15-ը, այդ հատվածը կտեղաշարժվի դեպի Արեգակի կենտրոն, որի դեպքում Երկիրը կհայտնվի վտանգավոր գոտում: Այդ փուլում Արևի վրա տեղի ունեցող հզոր բռնկումները կարող են լուրջ մագնիսկան փոթորիկներ առաջացնել Երկրի վրա, որոնք իրենց հերթին կանդրադառնան մարդկանց ինքնազգացողության և ճշգրիտ սարքավորումների աշխատանքի, այդ թվում և GPS ու նմանատիպ այլ համակարգերի վրա»,- նշել է Վլադիմիր Լապշինինը:

 

 

Դեպի Երկիր մոլորակը շարժվող արևային բռնկումը 5 անգամ ավելի մեծ է մեր մոլորակից (լուսանկարներ)