Սթիվ Ջոբսը հիանում էր Ցուկերբերգով և խորհուրդներ տալիս ընկերության ռազմավարության հարցում
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խորհուրդներ է տվել սոցիալական ցանցի ռազմավարության և կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելու հարցերում:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Ցուկերբերգի խոսքերը ամերիկյան հեռուստատեսության եթերում:
«Ես նրան բազմաթիվ հարցեր ունեի տալու: Առաջինը` ինչպես շուրջդ ձևավորել թիմ, որը նույնքան շահագրգռված կլինի բարձր որակի արտադրանք տալու, որքան դու ինքդ»,- ասել է Ցուկերբերգը:
Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին կենսագրական գրքում խոսվում է այն մասին, որ Ջոբսն իր պարտքն էր համարում աջակցել տեխնոլոգիաների բնագավառում սկսնակ գործարարներին:
Ջոբսին հիացնում էր ընկերությունը չվաճառելու և ինքնուրույն զարգացնելու Ցուկերբերգի որոշումը:










