ԱՄՆ Սպիտակ տունը պատասխանել է այլմոլորակայինների գոյության մասին հարցին

11:32 • 08.11.11

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ չունի ոչ մի ապացույց, որը կվկայի այլմոլորակայինների գոյության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այսպիսի տարօրինակ հայտարարությամբ ղեկավարները կատարել են օրենքը, համաձայն որի, «Վարչակազմը պարտավոր է պատասխանել այն հարցմանը, որը տեղադրված է Սպիտակ տան կայքում և որի տակ ստորագրում են որոշակի թվով մարդիկ»:

Տվյալ դեպքում ավելի քան 5 հազ. մարդ ստորագրել է խնդրագիրը, որի համաձայն իշխանությունը պետք է բացահայտի այլմոլորակայինների հետ կապին առնչվող տեղեկատվությունը: Իսկ ավելի քան 12 հազ. մարդ միջնորդել է, որ իշխանությունը պաշտոնապես հաստատի մարդու ռասայի ոչ երկրային ծագումը:

Ի պատասխան Ֆիլ Լարսոնը, ով աշխատում է Սպիտակ տան գիտության և տեխնիկական քաղաքականության դեպարտամենտում, գրել է, որ ԱՄՆ իշխանությունը չունի որևէ ապացույց, որ Երկիր մոլորակից դուրս կյանք գոյություն ունի:

Չնայած դրան այլմոլորակայիների գոյությունը նա չի հերքել, նշելով`«հավանականությունը, որ տիեզերքում` տրիլիոնավոր աստղերի մեջ կյանք կա, բարձր է»:
 

ԱՄՆ Սպիտակ տունը պատասխանել է այլմոլորակայինների գոյության մասին հարցին