Հակաբիոտիկները վտանգավոր են երեխաների համար
Մանկաբույժները հարբուխն ու ասթման բուժելու համար տարեկան 10 մլն հակաբիոտիկների անպիտան դեղատոմսեր են դուրս գրում: Այս եզրահանգմանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի Ուտա համալսարանի գիտնականները:
Գիտնականները ուսումնասիրել են 2006-2008թթ. երեխաների 65000 ամբուլատոր այց բժշկի մոտ:
Pediatrics պարբերականում հրապարկված հոդվածում գիտնականները գրում են, որ բժիշկները յուրաքանչյուր 5 դեպքից մեկում երեխաներին հակաբիոտիկներ են նշանակել: Դրանցից մեծամասնությունը` 70%-ը, նախատեսված են այնպիսի սուր շնչառական հիվանդությունների համար, ինչպիսիք են բրոնխիտը, հարբուխը, ասթման և արլերգիան: Դեպքերի գրեթե մեկ քառորդը` 23%-ը, բակտերիաներից չի առաջացել, այնպես որ նրանք չեն կարող բուժվել հակաբիոտիկներով:
Նշանակված հակաբիոտիկների մեծամասնությունը օրգանիզմում ազդեցության լայն տարածում ունի, ինչն էլ սպանում է օգտակար բակտերիաները և թուլացնում երեխայի օրգանիզմը:
«Բժիշկները տարեկան 10 մլն հակաբիոտիկների են նշանակում հիվանդներին, որոնք ոչ միայն օգուտ չեն բերում, այլև որոշ դեպքերում կարող են վնասել օրգանիզմին», - հայտարարել է հետազոտության ղեկավարը: Նրա խոսքով` ոչ հմուտ բժիշկները սկսում են նշանակել հակաբիոտիկներ այն դեպքերում, երբ ախտորոշումը պարզ չէ:
Հակաբիոտիկները անվտանգ չեն: Դրանք կարող են սպանել մեր օրգանիզմում անհրաժեշտ բակտերիաները և առաջացնել ոչ ցանկալի ռեակցիաներ: Այս ամենից խուսափելու համար ճշտեք բժշկից`արդյոք ձեր ախտանիշը վերջնական է:










