Հսկա ստերոիդը բարեհաջող անցել է Երկրի կողքով

13:55 • 09.11.11

Նոյեմբերի 8–ի լույս 9–ի գիշերը 400 մետր տրամագիծ ունեցող 2005 YU5 աստերոիդը բարեհաջող անցել է Երկիր մոլորակի կողքով (մոտ 324,6 հազար կմ հեռավորության վրա)։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը, հաղորդում են, որ աստերոիդը Երկրին առավել մոտ է եղել Երևանի ժամանակով ժամը 03:28–ին։ Ի դեպ, վերջին 200 տարվա մեջ աստերոիդն առաջին անգամ է այդքան մոտ  եղել Երկրին։

Նման խոշոր չափերի աստերոիդ Երկրին հաջորդ անգամ կմոտենա 2028թ.։

2005 YU55 աստերոիդը հայտաբերվել էր 2005թ. դեկտեմբերի 24-ին Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Մաքմիլանի կողմից: Այն Երկրի համար վտանգ չէր ներկայացնում և անզեն աչքով տեսանելի չէր։

Գիտնականները, սակայն, դրան ուշադիր հետևում էին նոյեմբերի 4–ից։

Վերջին անգամ այն Երկրին շատ մոտ է եղել 1976թ.:

 

Հսկա ստերոիդը բարեհաջող անցել է Երկրի կողքով