Բնակարան գնելը կամ վաճառելը կրճատում է կյանքի տևողությունը

13:23 • 09.11.11

Բնակարանային հարցերը լուծելու ընթացքում մարդը ենթարկվում է սթրեսի, ինչը կարող է նրա վաղաժամ ծերացման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է The Daily Express-ը:

Գիտնականները հարցումներ են իրականացրել մի խումբ անձանց շրջանում: Արդյունքում, հարցվածների մոտ 2/3-րդը հայտարարել է, որ բնակության վայրի փոփոխության անհրաժեշտության պատճառով սկսել է իր իրական տարիքից 2 տարի մեծ երևալ:

Նկատվել են նաև կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են մազաթափություն` դժգոհել են հարցվածների 10%-ը, կարճաժամկետ հիշողության կորուստ` 14%, սեռական հակումների նվազում`19%, և վերջապես ծերանալու զգացողությունը 15 շաբաթում, որը միջին հաշվով ծախսվել է բնակարանի առուվաճառքի վրա:

Դեպքերի 38%-ի դեպքում մարդիկ սթրեսի են ենթարկվել` անհանգստանալով` արդյոք իրենց կտրամադրվի հիփոթեքային վարկ, 31%-ը` որակավորում չունեցող իրավաբանների պատճառով և 11%-ը` վատ խորհրդատուների պատճառով:

Ընդ որում, այն մարդկանց մոտ, որոնց վրա ավելի ծանր են ազդել տեղափոխությունները, ծերացման ազդեցությունը կարող է հասնել մինչև 4 տարվա:

«Երկար սթրեսների և տագնապների ժամանակահատվածները, որը զգում է մարդը բնակարանների առուվաճառքով զբաղվելիս, խիստ ազդում է առողջության վրա, որն էլ ուղեկցվում է դեպրեսիաներով, քաշի կորստով և վաղաժամ ծերացմամբ»,- մեկնաբանել է հոգեբան Գլեն Բիլսոնը:

Բնակարան գնելը կամ վաճառելը կրճատում է կյանքի տևողությունը