Կոշտ սկավառակների դեֆիցիտն ավելի կմեծանա. փորձագետներ

19:33 • 09.11.11

Թայլանդի հեղեղների պատճառով առաջացած կոշտ սկավառակների դիֆիցիտը մոտակա շաբաթների ընթացքում միայն ավելի մեծ չափերի կհասնի: Այս մասին հայտարարել է Piper Jaffray-ի վերլուծաբան Գուս Ռիչարդը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մասնագետը նշել է, որ ԱՄՆ-ում վինչեստրները կվերջանան նոյեմբերին: Խնդիրն այն է, որ կոշտ սկավառակների արտադրության 50 %-ը բաժին է ընկնում Թայլանդին: «Վինչեստրների գներն արդեն իսկ բարձրացել են 10-60%-ով»,- ասել է Ռիչարդը:

Barclays վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ վինչեստրների դեֆիցիտի պատճառով անձնական համակարգիչների արտադրությունը 4-րդ եռամսյակում կնվազի 4,3-7,2%-ով, իսկ 2012-ի առաջին եռամսյակում վիճակը չի բարելավվի:


 

Կոշտ սկավառակների դեֆիցիտն ավելի կմեծանա. փորձագետներ