Լենինի անվան գիմնազիան կվերանվանվի Սթիվ Ջոբսի անունով

10:23 • 09.11.11

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի պրոֆեսիոնալ գիմնազիան, որը տարիներ շարունակ կրել է Լենինի անունը, ցանկանում են վերանվանել Apple-ի հիմնադրի` Սթիվ Ջոբսի անունով:

Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, անվանափոփությունը նվիրված կլինի ուսումնական հաստատության 50-ամյակին: Այս միտքը հավանության է արժանացել ոչ միայն ուսանողության մեծամասնության, այլև դասախոսների շրջանում:

Գիմնազիայում ուսումնասիրվում են այնպիսիս մասնագիտություններ, ինչպիսիք են համակարգչային տեխնոլոգիաներ և միկրոպրոցեսորային տեխնիկա: Գիմնազիա կարող են ընդունվել 6-ամյա կամ 7-ամյա կրթություն ունեցող աշակերտներ: