Արտակարգ իրավիճակ տիեզերքում. միջմոլորակային կայանը խնդիրներ ունի (տեսանյութ)

11:29 • 09.11.11

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել ավտոմատ միջմոլորակային կայանը`«Ֆոբոս-գրունտը», ուղեծիր ուղարկելու փորձի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Россия 24-ը:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը, «Ֆոբոս-գրունտ» կայանը չի կարողացել դուրս գալ հետագիծ`դեպի Մարս թռիչք կատարելու համար և մնացել է հենակետային ուղեծրում:

Պատճառը, հավանաբար, տեխնիկական անսարքություններն են եղել, ընդ որում, վառելիքը ծախսված չի եղել: Մասնագետներն ունեն ընդամենը 3 օր` խնդիրը գտնելու համար:

Տիեզերական նշանակության «Զենիթ-2SБ» հրթիռը, որը նախատեսված է ռուսական «Ֆոբոս-գրունտը» ուղեծիր դուրս բերելու համար, մեկնարկել է «Բայկոնուր» տիեզերակայանից այսօր, տեղի ժամով 00:16-ին: Տեղեկացվել է, որ թռիչքից 688 վայրկյան հետո, միջմոլորակայի կայանն առանձնացել է հրթիռակրի երկրորդ աստիճանից:

«Ֆոբոս-գրունտն» ուղևորվում էր Մարսի «Ֆոբոս» արբանյակը: Վերջին 15 տարում նման առաքելություն առաջին անգամ էր իրականացվում: Կայանը պետք է ուսումնասիրի «Ֆոբոս» արբանյակը և Երկիր մոլորակ բերի դրա գրունտային նմուշները: Բացի դրանից, նախատեսվում է իրականացնել Ֆոբոսի և Մարսի համալիր գիտական ուսումնասիրություններ` հեռակա և կոնտակտային մեթոդներով:


 
Станция «Фобос-Грунт» не смогла выйти на траекторию отлета

Արտակարգ իրավիճակ տիեզերքում. միջմոլորակային կայանը խնդիրներ ունի (տեսանյութ)