Մոնակոյում ցուցադրել են աշխարհի ամենամեծ եռատախտակամած նավը (տեսանյութ)

13:53 • 10.11.11

Մոնակոյում ցուցադրվել է Ultraluxum CXL եռատախտակամած նավի հավակնոտ մի նախագիծ: Ցուցադրությանը ներկա է եղել նաև Մոնակոյի արքայազն Ալբեր II-ը, ով ողջունել է այդպիսի նավ պատրաստելու գաղափարը, քանի որ այն համապատասխանում է Wood for Ever Foundation էկոլոգիական կազմակերպության բոլոր չափանիշներին:

CXL եռատախտակամածը մշակել է Ժան Ֆրանսուա Ռոշոնեն, դիզայնը Ժան Ժակ Կոստեինն:

48 մետրանոց նավն ունի բոլոր նախադրյալները` դառնալու աշխարհի ամենախոշոր բազմակմախք սուպերզբոսանավը:

Նավի նորարարությունն այն է, որ դրա երկարությունը 23 մետրից կարող է վերածել 11 մետրի, եթե անհրաժեշտ լինի նավահանգիստ մտնելու համար: Նավը կշռում է 110 տոննա: Այն կունենա 55 մետրա բարձրությամբ կայմ, իսկ առագաստները`1200 քմ, ինչը թույլ կտա ժամում 20-25 հանգույց (1հանգույցը = 1.87 կմ) արագություն բացել: Բացի դրանից, նոր տախտակամածը թույլ կտա 40 տոկոսով խնայել վառելիքը:

Սրահի ներքին հարդարման մասին քիչ բան է հայտնի: Պարզ է միայն, որ օգտագործվելու են փայտի թանկարժեք տեսակներ և Swarovski բյուրեղներ:

Ծրագիրը կիրականացնեն Tamsen Yachts և Althaus Yachting-ը: Նախատեսված է այն կառուցել 2012 թ:


 
Ultraluxumc XL

Մոնակոյում ցուցադրել են աշխարհի ամենամեծ եռատախտակամած նավը (տեսանյութ)