Ինտերնետի տոնական առաջարկ Orange-ից. ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ
Orange-ի գործունեության մեկնարկի երկրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը տոնական խելահեղ առաջարկ է պատրաստել ինտերնետի սիրահարների համար: Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի տոնական սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով) ` բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ ընդամենը 1 դրամով:
Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:
Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կսկեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:










