Polaroid-ը թողարկել է տեսախցիկ, որն ունի ներդրված տպիչ
Polaroid ամերիկյան ընկերությունը ներկայացրել է 14 մպ թվային ֆոտոխցիկ, որը կարողանում է 45 վայրկյանի ընթացքում տպել լուսանկարը: Z340 Instant Digital Camera-ն նման է 1980-ականների Polaroid Spectra մոդելին:
Լուսանկարը տպելուց առաջ կարելի է խմբագրել այն: Ցանկության դեպքում հնարավոր է նաև անջատել տպիչն ու օգտագործել սարքը՝ միայն որպես տեսախցիկ:
Z340-ն ունի 2,7 դյույմանոց էկրան և SD-քարտի հնարավորություն: Ամբողջովին լիցքավորված մարտկոցը բավականացնում է 25 լուսանկար տպելու համար: Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ լուսանկարը տպվում է 3х4 դյույմ չափսով:
ԱՄՆ-ում այս սարքն արժե 299 դոլար: Z340-ն օգտագործում է ZINK ֆոտոթուղթ, որի մեկ փաթեթը թույլ է տալիս 10 լուսանկար տպել: Նշենք, որ նման թղթի երեք փաթեթն արժե մոտ 20 դոլար:
PCNews.am










