Firefox-ի մշակողները կթողարկեն սեփական օպերացիոն համակարգը 2012թ. (լուսանկարներ)

12:25 • 11.11.11

Mozilla-ն այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման 2012-ի առաջին եռամսյակում: Հաղորդում է HotHardware-ը:

Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից:

Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին:

Նոր ՕՀ-ն ընդհանուր առմամբ նման է Chrome ՕՀ-ին, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են դիտարկչում: Սակայն եթե Chrome ՕՀ-ում օգտագործվում է համանուն դիտարկիչը, ապա B2G-ում՝ Firefox-ում օգտագործվող Gecko շարժիչը:

Նոր ՕՀ-ը նախատեսված է բացառապես սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար: Ներկա պահին Mozilla-ի մշակողներն աշխատում են հավելվածների ստեղծման, ինչպես նաև B2G-ն Android-սարքերի հետ համատեղելի դարձնելու վրա:

   

 

PCNews.am

Firefox-ի մշակողները կթողարկեն սեփական օպերացիոն համակարգը 2012թ. (լուսանկարներ)