ESA-ն հրապարակել է Մարսի առեղծվածային` քանդվող հրաբխի լուսանկարները
Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է Մարս մոլորակի Tharsis Tholus տարօրինակ հրաբխի Mars Express կայանի HRSC high-resolution stereo camera-ի միջոցով կատարված լուսանկարները:
Լուսանկարներում (գունավորումը կատարված է` ըստ բարձրության) ներկայացված Tharsis Tholus հրաբխի բարձրությունը ավելի քան 8 կիլոմետր է, իսկ հիմքում 155-ը 125-ի կիլոմետր գծային չափեր ունի:
Գիտնականների համար մեծագույն հետաքրքրության առարկա է հանդիսանում հրաբխի համարյա կլոր խառնարանը: Այն առաջացել է, երբ լավայի ճնշումը մոլորակի ներսից դադարել է պահել հրաբխի լանջերը:
Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը նույնպես հրաբուխ է և դարձյալ` Մարսի վրա:
Այդ հսկայի բարձրությունը հիմքից գագաթ 21 կիլոմետր է:















