Facebook-ը ԱՄՆ կառավարությունից կպաշտպանի իր օգտատերերի անձնական տվյալները

14:57 • 11.11.11

Facebook սոցիալական ցանցը մոտ է ԱՄՆ-ի կառավարության հետ համաձայնությանը` օգտատերերի տվյալների գաղտնիության պաշտպանությա համար: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը`հղում անելով Մարկ Ցուկերբերգի Հարվարդում արած հայտարությանը:

Facebook-ը և ԱՄՆ իշխանությունը համաձայնագիր կկնքնեն, որով Facebook-ը որևիցե եղանակով չի կարողանա տարածել օգտատիրոջ անձնական տվյալները, մինչև չստանա նրա թույլտվությունը:

Այս համաձայնագիրը մեծ ազդեցություն կարող է ունենալ ինտերնետի վրա ընդհանրապես, քանի որ ցանցում գործում են միլիոնավոր ծառայություններ և ընկերություններ, որոնք մշակում են այնպիսի համակարգեր, որը թույլ է տալիս ուսումնասիրել մարդկանց վարքագիծը ինտերնետում: Նման ընկերությունները գումար են աշխատում օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման և վաճառքի միջոցով:

Facebook-ը ԱՄՆ կառավարությունից կպաշտպանի իր օգտատերերի անձնական տվյալները